Կարապետյան. Զբոսաշրջային կենտրոններում շուրջօրյա դեղատների պակաս կա18 մայիսի 2017 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հանրապետության նույնիսկ խոշոր բնակավայրերում առկա է շուրջօրյա դեղատների ապահովման խնդիր: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը գործադիրի մայիսի 18-ի նիստում: «Ստեղծված իրավիճակն անթույլատրելի է, և առաջացնում է խնդիրներ թե մեր համաքաղաքացիների, թե զբոսաշրջիկների համար»,- նշել է վարչապետը, հայտնում է Panorama.am-ը: Կարեն Կարապետյանը ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանին հանձնարարել է ուսումնասիրել մարզային համայնքներում, այդ թվում՝ զբոսաշրջային քաղաքներում և վայրերում, 24-ժամյա դեղատների առկայությունն ու դրանց ապահովելու հնարավորություները: «Հանձնարարում եմ առողջապահության նախարարի պաշտոնակատարին մեկամսյա ժամկետում ուսումնասիրել մարզային համայնքներում 24-ժամյա դեղատներ ապահովելու հնարավորությունը և դրանց օպտիմալ բաշխվածության վերաբերյալ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ: Այս խնդիրն առաջացել է Ծաղկաձորից, նույնիսկ Հրազադնում շուրջօրյա դեղատուն չկա, որևէ դիմելու տեղ չկա, եթե բան է պատահում: Հատուկ ուշադրություն դարձրեք զբոսաշրջային կենտրոններին»,- ասել է Կարեն Կարապետյանը: Մայիսի 18-ին ՀՀ նախագահն ընդունել է Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականը: Մայիսի 18-ին մեկնարկել է ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված 6-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է One Run – First Run միջազգային խոշորագույն կիսամարաթոնը Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ ՀՀ-ն հրաժարվել է 2027–ին ընդունել ԱՊՀ խաղերը ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029-ի խաղերն ընդունելու հնարավորությունը Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը Փաշինյանը չի մեկնել Աշխաբադ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների վարչապետերի հանդիպմանը ՀՀ–ն ներկայացնում էր ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը |