Կարեն Կարապետյանը վարչապետ է նշանակվել

Կարեն Կարապետյանը վարչապետ է նշանակվել

PanARMENIAN.Net - Նախագահի հրամանագրով Կարեն Կարապետյանը նշանակվել է ՀՀ վարչապետ: Սերժ Սարգսյանի ստորագրած համապատասխան որոշման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով՝ որոշում եմ.

Կարեն Կարապետյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետ»:

Մինչ այս 6-րդ գումարման ԱԺ աշխատանքի մեկնարկի արդյունքում Կարապետյանի գլխավորած կառավարությունը հրաժարական էր տվել:

Ավելի վաղ Կարեն Կարապետյանը վարչապետ էր նշանակվել 2016-ի սեպտեմբերի 13-ին: Մինչև այդԿարեն Կարապետյանը Երևանի քաղաքապետ է եղել շատ կարճ ժամանակահատված՝ 2010-ի դեկտեմբերի 17-ից մինչև 2011-ի հոկտեմբերի 28-ը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---