Վրաց ժողովրդին ցրել են ադրբեջանական հատուկ միջոցներո՞վ16 նոյեմբերի 2007 - 18:49 AMT PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ի խմբագրությունը տեղեկատվություն է ստացել Վրաստանի եւ Ադրբեջանի ներքին գործերի նախարարների հեռախոսազրույցի մանրամասների մասին, որը, ամենայն հավանականությամբ, կայացել է վրաց ընդդիմության հանրահավաքի ցրումից մեկ օր առաջ: PanARMENIAN.Net ը ներկայացնում է ենթադրաբար Վրաստանի եւ Ադրբեջանի ՆԳ նախարարների զրույցի սղագրություն.- Ալո՞... - Ալո... - Այո, այո՞: - ... Ռամիլ Ուսուբովի՞չ: - ... Այո, այո, Իվանե Սերգեեւիչ, ինչպե՞ս եք: - Ողջույն, հարգելիս, ողջույն: Ամեն ինչ նորմալ է: Տեղյակ ենք ձեզ մոտ տիրող իրավիճակից: - Մեզ մոտ այնպիսի բարդ իրավիճակ է: Այժմ մենք փակել ենք ընդդիմադիր հեռուստաընկերությունը, քաղաքում արտակարգ դրություն ենք հայտարարել: - Ճիշտ էլ արել եք, վաղուց էր պետք անել... - Ռամիլ Ուսուբովիչ, ես նման խնդրանք ունեմ. մեր մոտ պաշտպանական միջոցներ, այսինքն` գազ, մահակներ, վահաններ, շատ քիչ է, մենք շատ ինքնավստահ էինք: Եթե որեւէ օգնության հնարավորություն կա՞... - Ի՞նչ է պետք: Ինձ պարոն նախագահը հրամայել է. ինչ անհրաժեշտ օգնություն կա, ցուցաբերել հնարավոր օգնություն: Այդ պատճառով, ես խնդրում են, ասացեք` ինչ է պետք: Ռետինե փամփուշտներ պետք ե՞ն: - Ռետինե փամփուշտներ պետք են: - Ես գրում եմ` «ռետինե փամփուշտներ»: Հետո՞: - Գազային ինչ-որ նռնակներ կամ փամփուշտներ ... - Հա, հատուկ նռնակներ կան, աղմկային եւ գազային էլ, երկուսն էլ պետք են: Աղմկայինը, գիտեք, բարձր ձայն են արձակում, այնպիսի պայթյուն է, նրանք վախենում են, ես դա լավ գիտեմ: - Ռամիլ Ուսուբովիչ, անկեղծ ասած, Դուք ինձնից լավ գիտեք` մեզ ինչ է պետք: - Ես Ձեզ հասկանում եմ: Այժմ ես աշխատանքի եմ մեկնում եւ ներքին զորքերի հրամանատարին կանչել եմ, մոտ մի ժամից ես Ձեզ նորից կզանգեմ: Նշանակում է... Դուք մի անհանգստացեք մեքենայի հարցով. մենք մեր ավտոմեքենան կբեռնավորենք, կբերենք Ղազախ` սահմանի մոտ... - Մենք ողջ բեռը մեր մեքենաները կտեփափոխենք, հա՞... - Հա, հա, Ձեր մեքենան անցնում է մեր սահմանը, այնտեղ բարձում ենք ձեր մեքենաները եւ տանում եք ձեր մոտ: - Շատ շնորհակալություն: Նշանակում է, դուք ձեր միտքը չե՞ք փոխի: Չէ՞ք մտափոխվի, չէ՞: - Հա, հա: Պարոն նախագահը ինձ հրամայել է... ամեն կերպ օգնել: Ես մոտ մեկ ժամից Ձեզ կզանգեմ, կհայտնեմ ինչ եւ ինչքան կարող եմ ուղարկել, մեկ ժամից նորից կզանգեմ: - Անչափ շոնարհակել եմ, Ռամիլ Ուսուբովիչ, շատ շնորհակալություն: - Հաջողություն: - Շատ շնորհակալ եմ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |