Օսկարակիր Շեքհար Կապուրը ֆիլմ կնկարահանի Հայոց ցեղասպանության մասին19 մայիսի 2017 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Հայտնի հնդիկ ռեժիսոր Շեքհար Կապուրը, որի «Էլիզաբեթ» ֆիլմն արժանացել է Օսկարի, ֆիլմ կնկարահանի Հայոց ցեղասպանության մասին Միշելին Ահարոնյան Մարկոմի «Երկնքից 3 խնձոր ընկավ» վեպի մոտիվներում: Վեպի հիմքում գրողի տատի հիշողություններն են, որը Ցեղասպանությունը վերապրած հայերից է, գրում է Deadline-ը: Գիրքը հրատարակվել է 2001-ին և արժանացել է ԱՄՆ գրաքննադատների ամենաբարձր գնահատականներին, արժանացել է Կոլումբիայի համալսարանի Հայկական կենտրոնի «Անահիտ»մրցանակին: Ֆիլմի սցենարը գրել է Խոսե Ռիվերան: Ֆիլմի գործողությունը ծավալվում է 1915-1917թթ., իրադարձությունները զարգանում են պատանի փախստական աղջկա շուրջ, որին թուրք հարևանները ապաստան են տալիս ծնողների մահից հետո: Նրա մանկությունը խորտակված է, հիմա նա նայում է իր աշխարհի մնացորդներին մահմեդական շղարշի ետևից: Կապուրների ընտանիքը ևս ժամանակին բախվել է արտագաղթի ծանր խնդրին, երբ ստիպված է եղել հեռանալ Դելիից, երբ Հնդկաստանը պառակտվեց: Ֆիլմի պրոդյուսերն է Սոնա Թաթոյանը: Արդեն թողարկվել է առաջին տեսահոլովակը որպես հիշեցում այն մասին, թե ինչ բարդ է փախստական լինել այս աշխարհում: Սա առաջին հոլովակն է այն շարքից, որ նկարահանում է Disruptive Narrative ընկերությունը, որը պատմում է գլոբալ անարդարության մասին: Հոլովակը ցուցադրվելու է Կաննի 70-րդ կինոփառատոնում: Ռեժիսորը 2013-ին եղել է Հայաստանում, մոտ մեկ շաբաթ անցկացրել երկրում՝ ընտրելով հարմար տեղանքներ նկարահանումների համար: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել Վիվա-ՄՏՍ. Տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ՝ արդիականացնելու սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքը Սահմանամերձ Գոմքը Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ուշադրության կենտրոնում է 2015-ից Զախարովա․ Պուտին–Փաշինյան հանդիպման օրակարգում են Հրվ. Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովոման հարցեր Նա նաև ասել է, որ Մոսկվան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների Ալմաթիում կայանալիք հանդիպումը Պեսկովը՝ ԵԱՏՄ–ից ՀՀ–ի դուրս գալու հավանականության մասին. ԵԱՏՄ–ն առաջանցիկ զարգացում է ապահովում անդամների համար Նա հավելել է, որ դա բխում է անդամ երկրների շահերից |