Վաշինգտոնում Էրդողանն անձամբ է հետևել խաղաղ ցուցարարների հանդեպ բռնության իրագործմանը (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - ԱՄՆ կատարած այցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեքենայում նստած անձամբ է հետևել խաղաղ ցուցարարների նկատմամբ իր ու այդ երկրում Թուրքիայի դեսպանատան անվտանգության աշխատակիցների կողմից բռնությունների իրականացմանը: Այս է վկայում «Ամերիկայի ձայնի» հրապարակած տեսանյութը: Տեսանյութում երևում է, թե ինչպես է թիկնապահներից մեկն ինչ-որ բան ասում մեքենայում նստած Էրդողանին, երբ ակցիայի մասնակիցները բացականչում էին «մարդասպան Էրդողան»: Քիչ անց թիկնապահները հարձակվում են խաղաղ ցուցարարների վրա և բռնություն գործադրելով՝ ցրում ցույցը: Ավելի ուշ Էրդողանը դուրս է եկել մեքենայից ու որոշ ժամանակ հետևել ծեծկռտուքին, ապա շարժվել դեպի դեսպանի նստավայրը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցները Վաշինգտոնում հարձակվել են հայ, քուրդ ու եզդի խաղաղ ցուցարարների վրա, որոնք բողոքի ակցիա էին անցկացնում Էրդողանի այցի դեմ։The Armenian Weekly-ի հաղորդմամբ, բախման արդյունքում ցուցարարները ստացել են լուրջ վնասվածքներ ու հարձակումից հետո նրանց վրա արյան հետքեր են եղել։ Տուժածներից մեկի վիճակը ծանր է, մյուսինը՝ ծայրահեղ ծանր: Կարդացեք նաև՝ Սենատոր Մաքքեյնն առաջարկել է վտարել ԱՄՆ-ից Թուրքիայի դեսպանին ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |