ՀՀ մարմնամարզիկները մասնակցում են ակումբային ԵԱ-ներին![]() 19 մայիսի 2017 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Վահագն Դավթյանը շարունակում է հանդես գալ Բունդեսլիգայում: Օրեր առաջ Դավթյանը «Շտրաուբենհարդտ» ակումբի կազմում մասնակցել է Գերմանիայի առաջնության առաջին տուրին և իր թիմին բերել չորս միավոր (օղակներ վարժություն` 14.2). «Մի քանի օրից կմեկնեմ մասնակցելու առաջնության երրորդ տուրին, իսկ երկրորդը բաց կթողնեմ: Առաջնությունը շարունակվելու է մինչև դեկտեմբեր: Կմասնակցեմ այնքան ժամանակ, որքան հրավիրեն: Մրցաշրջանի մի մասն անցկացվում է Եվրոպայի, մյուսը` աշխարհի առաջնությունից հետո»,- ասել է Դավթյանը, մեջբերում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գառնիկ Սարոյանն էլ հայտնել է, որ այս օրերին միջազգային հարթակում հանդես է գալիս նաև Արթուր Դավթյանը (բազմամարտ): Նա մասնակցում է Ֆրանսիայի առաջնությանը: Կարդացեք նաև՝ ՀՀ 3 մարմնամարզիկ կմասնակցի Դետյատինի գավաթի խաղարկությանը Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |