Facebook-ում առաջիկայում հնարավոր կլինի տեսնել Instagram-ի ծանուցումները19 մայիսի 2017 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Facebook-ն աշխատում է մի գործառույթի վրա, որը հնարավորություն կտա տեսնելու Instagram-ի ծանուցումները: Դեռևս 2012-ին Facebook ընկերությունը գնել է Instagram-ը, ուստի գաղտնիք չէ, որ այդ ցանցերը սերտորեն կապված են: Արդեն վաղուց երկու սոցցանցի օգտատերերը կարող են շաղկապել իրենց աքաունթները և այդպիսով կիսվել Instagram-ի հրապարակումներով Facebook-ում և հակառակը: Նոր գործառույթը հնարավորություն կտա ստուգել շաղկապված հավելվածների ծանուցւոմներն ու արագ անցնել մեկից մյուսը, գրում է droidbug.com-ը: Գործառույթն ուղղակի Messenger ծանուցումների ընդլայնված պատուհանը կլինի, որը գտնվում է էջի վերին աջ անկյունում: Օգտատերին ուղղակի ստացված ծանուցման մասին իրազեկելու փոխարեն, գործառույթը ցույց կտա մենյուն, որը կարտացոլի բոլոր չընթերցված ծանուցումները Facebook-ում, Instagram-ում և Messenger-ում: Դա ունի իր իմաստը Facebook-ի համար՝ եթե մարդիկ անընդհատ տեսնեն ինչ են բաց թողել այս կամ այն սոցցանցում, նրանք ավելի շատ ժամանակ կծախսեն հավելվածներում և այդպիսով ավելի շատ մարդ կտեսնի գովազդը: Դե իսկ օգտատերերը կկարողանան վստահ լինել, որ ոչինչ բաց չեն թողնի: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |