Facebook-ը հավելվածի միջոցով սննդի պատվիրման գործառույթ է գործարկել20 մայիսի 2017 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Facebook-ը հավելվածի և կայքի միջոցով սննդի պատվիրման գործառույթ է գործարկել: Ծառայությունը մատչելի է դեռևս միայն օգտատերերի մի մասին: Գործարկումը հնարավոր դարձավ Facebook-ի և առաքման Delivery.com և Slice կայքերի միջև համագործակցության շնորհիվ: Սնունդ պատվիրելու համար օգտատերը պետք է բջջային հավելվածում կամ սոցցանցի կայքում ընտրի համբուրգերի պատկերով նշված Order Food («Սնունդ պատվիրել») կետը, որը էջ կբացի սնունդ պատվիրելու համար հասանելի ռեստորանների ցանկով, գրում է «Աֆիշան» TechCrunch-ի վրա հղումով: Պարբերականը նշում է, որ գործառույթը մատչելի է միայն ԱՄՆ օգտատերերի մի մասի համար և կայուն չի աշխատում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Facebook-ն աշխատում է մի գործառույթի վրա, որը հնարավորություն կտա տեսնելու Instagram-ի ծանուցումները: Դեռևս 2012-ին Facebook ընկերությունը գնել է Instagram-ը, ուստի գաղտնիք չէ, որ այդ ցանցերը սերտորեն կապված են: Արդեն վաղուց երկու սոցցանցի օգտատերերը կարող են շաղկապել իրենց աքաունթները և այդպիսով կիսվել Instagram-ի հրապարակումներով Facebook-ում և հակառակը: Photo: Reuters Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |