Ավագանու ընտրություններում խախտումների դեպքով 7 քրգործ է հարուցվել20 մայիսի 2017 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում արձանագրված ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի բազմաթիվ հրապարակումների մշտադիտարկման արդյունքում ՀՀ գլխավոր դատախազությունում ձևավորված աշխատանքային խումբն առանձնացրել է առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող 81 հրապարակում: Բացի հիշատակված հրապարակումներից, ստուգման առարկա են դարձել նաև ՀՀ ոստիկանությունում ստացված նույն բնույթի 39 ահազանգերը: Նշված բոլոր հաղորդումներն ուղարկվել են ՀՀ ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի տարածքային բաժիններ և ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ օրենքով սահմանված կարգով պատշաճ ստուգելու հանձնարարությամբ: Մայիսի 20-ի դրությամբ հարուցվել է 7 քրեական գործ՝1-ը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (լրագրողի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը և ընտրակաշառք տալը): 3-ը՝ միայն ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի հատկանիշներով (քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, լրագրողի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը): 1-ը միայն ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ընտրակաշառք տալը). 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի և 309-ր հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ընտրակաշառք տալը և պաշտոնեական լիազորություններն անցնելը): 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիք): Ձեռնարկված օրենքով նախատեսված միջոցների արդյունքում նշված ընդհանուր 120 հաղորդումից մայիսի 20-ի դրությամբ 8-ը միացվել են նույն փաստի առթիվ ՀՀ ոստիկանության տարածքային բաժիններում ստացված ահազանգերի հիման վրա նախապատրաստվող նյութերին, 89-ով դրանցում նշված հանգամանքներն արդեն իսկ հերքվել են, քրեական գործ հարուցելու հիմքեր ձեռք չեն բերվել: Մնացած 16 դեպքով քննչական, դատավարական գործողությունները, օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են: Վարույթ իրականացնող մարմիններին հանձնարարվել է ձեռնարկել անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նշված հաղորդումների իրական հանգամանքները պարզելու, սեղմ ժամկետում իրավական գնահատական տալու նպատակով: Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքների համաձայն, ընտրություններին մասնակցած ուժերից ԵԼՔ-ը ստացել է 21%, «Երկիր ծիրանին»՝ 7,75%, ՀՀԿ-ն՝ 71.25%: Վերջնական արդյունքները կամփոփվեն քվեարկության 7-րդ օրը: Կարդացեք նաև՝ Փոստանջյանը պահանջում է քրգործ հարուցել. Իր և դստեր նկատմամբ բռնություն է գործադրվել Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» Սերժ Սարգսյանն արդարացվել է հանցակազմի բացակայության հիմքով Վերացվել է նրա խափանման միջոցը՝ երկրից բացակայելու արգելքը |