Շարմազանով. Տեխասի կողմից Ցեղասպանության ճանաչումը պատասխան է Վաշինգտոնում թուրքերի լկտի պահվածքին

Շարմազանով. Տեխասի կողմից Ցեղասպանության ճանաչումը պատասխան է 
 Վաշինգտոնում թուրքերի լկտի պահվածքին

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խորհրդարանում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգի Ներկայացուցիչների պալատին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու համար:

«Տեխասն ԱՄն-ի 46-րդ նահանգն է, որ ճանաչում ու դատապարտում է Հայոց ցեղասպանությունը և կարծում եմ, որ սա պատասխանն է Թուրքիայի ժխտողական քաղաքականության, ինչպես նաև Վաշինգտոնում վերջին օրերին թուրքերի լկտի պահվածքին», - ասել է Շարմազանովը։

ԱՄՆ Տեխաս նահանգի Ներկայացուցիչների պալատը մայիսի 19-ին միաձայն ընդունել է թիվ 191 բանաձևը՝ վերնագրված՝ «Ճանաչել Հայոց ցեղասպանությունը»: Այս բանաձևի ընդունմամբ Տեխասը դարձավ Միացյալ Նահանգների 46-րդ նահանգը, որը պաշտոնապես ճանաչել է 1915-1923 թթ. հայերի ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---