ԱԳՆ-ն մեկնաբանում է Հոգլանդի առաջարկը. միակողմանի զիջումեր չեն լինելու![]() 20 մայիսի 2017 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում Հայաստանը որևէ միակողմանի զիջում չի նախատեսում: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, դեսպան Ռիչարդ Հոգլանդի՝ միակողմանի քայլեր դիտարկելու առաջարկը: Մայիսի 11-ին Վաշինգտոնում՝ Atlantic Council վերլուծական կենտրոնում Հոգլանդը «Հայ-ադրբեջանական հակամարտության միջազգային քաղաքականությունը» համաժողովի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներն ու կառավարությունները պետք է իսկապես հստակ քայլեր անեն, որոնք անհրաժեշտ են տևական խաղաղության համար: «Նրանք պետք է դիտարկեն նաև քայլեր, անգամ՝ միակողմանի, որոնք ի ցույց կդնեն նրանց հաստատուն հանձնառությունը՝ առաջընթացի հասնելու, լարվածությունը կրճատելու և բանակցությունների համար մթնոլորտը բարելավելու գործում», - ասել էր Հոգլանդը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 18-ին 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում հայտարարել էր, որ ՀՀ-ն պատրաստ է ԼՂ հարցում փոխզիջմանը, այլ ոչ թե միակողմանի զիջումների: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |