Թանգարանների գիշերը Երևանում. Որտեղ ինչ հետաքրքիր միջոցառում կա20 մայիսի 2017 - 15:24 AMT PanARMENIAN.Net - «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումն անցկացվում է մայիսի 20-ին: ՀՀ թանգարանները մեծ ծրագրեր են կազմել, իսկ PanARMENIAN.Net ն առանձնացրել է Երևանյան թանգարաններում այն միջոցառումները, որոնք կարող են հետաքրքիր լինել: Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում՝ ժամը 18:00-19:00-ը, անցկացվելու է ինտերակտիվ ներկայացում՝ «Խաղում ենք մնջախաղ»: Նույն թանգարանում՝ ժամը 19:00-ին, յուրահատուկ ֆլեշ մոբ է անցկացվելու՝ «շոկոլադե մեդալներ Լեոնիդ Ենգիբարյանից»: Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանում՝ ժամը 20:00-23:00-ին, Սպենդիարյանի բաղադրատոմսով կակաո են սարքելու և բաժանելու: Տիկնիկների պատկերասրահում՝ ժամը 18:00-ին, «Յոթը քար, յոթը փետուր»․ հայոց ծիսական տիկնիկների ցուցադրում է լինելու՝ թատերական էքսկուրսիայի ներքո: Ռուսական արվեստի թանգարանում՝ ժամը 18:00-ին, «Բույր, պատկեր, հիշողություն» Ցուցահանդես է լինելու. կներկայացվեն 19-րդ դարի օծանելիքի սրվակներ, շպարի միջոցներ, ինչպես նաև 19-րդ դարի օծանելիքներ: Երևան քաղաքի պատմության թանգարանում՝ (Երևան, Արգիշտիի 1/1) ժամը 20:00-ին, այցելուները կարող են հանդիպել և զրուցել կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ: Ա. Խաչատրյանի տուն-թանգարանում՝ ժամը 18:00-ին, անցկացվելու է «Հնչյուններ և գույներ» միջոցառումը. Նկարելու են այցելուները: Գաֆեսճեան արվեստի կենտրոնում «Բազմաչափ Ռուդոլֆ Խաչատրյանը» Ժամանակավոր ցուցադրություն է լինելու: Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հարակից տարածքում՝ ժամը 18:00-21:30-ին նկարչության բաց դաս է անցկացվելու՝ Հենրիկ Իգիթյանի գեղագիտության ազգային կենտրոնի հետ համատեղ: Իսկ ժամը 19:00-20:00-ից թանգարանում տեղի է ունենալու խաղ–փորձարկում ավանդական նվագարաններով՝ «Զարզընգը, թող զնգա» (Ալետա Հակոբյան): Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և ԱՄՆ մաքսային մարմինները կգործակցեն Ակնկալվում է, որ համաձայնագրի ստորագրումը մեծապես կնպաստի մաքսային իրավախախտումների հայտնաբերմանը Սաուդյան Արաբիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Դեսպանի նստավայրը Թբիլիսին է ՌԴ ԱԳՆ․ ՀՀ-ում ընթացող բողոքի ակցիաներն այդ երկրի ներքին գործն են Նա հավելել է, որ ՌԴ–ն տրամադրված է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը Զախարովա․ ՌԴ–ն, որպես ՀՀ դաշնակից, միշտ պատրաստ է օգնել Նա նաև ասել է, որ ՀՀ իշխանությունները դրական են արձագանքել ՌԴ աջակցությանը |