Հակառակորդը 60 մմ ականանետ է կիրառել

Հակառակորդը 60 մմ ականանետ է կիրառել

PanARMENIAN.Net - Մայիսի 21-ին և լույս 22-ի գիշերն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 80 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 750 կրակոց:

ԱՀ ՊՆ հաղորդմամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի հյուսիսային ուղղությամբ կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (4 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Մայիսի 20-ին և լույս 21-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 80 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 950 կրակոց:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---