WSJ. ԱՄՆ-ն կարող է դադարեցնել անհատույց ռազմական օգնության տրամադրումն Ուկրաինային և այլ երկրներին22 մայիսի 2017 - 12:07 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն կարող է կրճատել կամ ամբողջությամբ դադարեցնել անհատույց ռազմական օգնության տրամադրումը մի շարք երկրների, այդ թվում Ուկրաինային: Այդ մասին ասվում է The Wall Street Journal-ի հոդվածում: Ըստ աղբյուրների, պաշտոնական անձանց շրջանում, համապատասխան առաջարկներ կան ԱՄՆ բյուջեի նախագծում, որը հաջորդ շաբաթ ներկայացնելու է նախագահ Թրամփի վարչակազմը: Ինչպես ասվում է հոդվածում, փաստաթղթում կան դրույթներ, որոնց համաձայն բազում ռազմական առաքումների սուբսիդավորումը դադարեցվում է, դրանք փոխարինվում են վարկերով: Պետդեպի փաստաթղթերից պարզ է դառնում, որ տվյալ ծրագրերի չեղարկումը կարող է վերաբերել Վիետնամին, Կոլումբիային, Լիբանանին, Պակիստանին, Թունիսին, Ուկրաինային և Ֆիլիպիններին: Այն երկրները, որոնց վերաբերյալ կընդունվի այդ որոշումը, այլևս անհատույց ամերիկյան ռազմական սարքավորումներ չեն ստանա, փոխարենը նրանց կտրվեն վարկեր այդ կարիքների համար, գրում է ՏԱՍՍ-ը: Ընդհանուր առմամբ, խոսքը 1 մլրդ դոլարի օգնության մասին է: Ուժի մեջ մտնելու համար առաջարկը պետք է հաստատվի ԱՄՆ օրենսդիրների կողմից: 2018-ի բյուջեի կրճատումները չեն վերաբերի Իսրայելին, որին ԱՄՆ հատկացնում է $3,1 մլրդ, Հորդանանին ($350 մլն) և Եգիպտոսին ($1,3 մլրդ): Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը Cerebrum Intellectus-ի առաջիկա դասընթացներին մասնակցելու համար գրանցման մեկնարկը նույնպես տրվել է Սանոսյան․ Մ6 ճանապարհը բաց է, բայց պետք է զգույշ երթևեկել՝ վնասված հատվածներ դեռ կան Նա նշել է, որ մաքրման հիմնական աշխատանքներն արվել են Ավանեսյան․ Վիճակն աղետի գոտում կառավարելի է, որևէ բռնկում կամ շեղումներ չկան Նախարարը վստահեցրել է՝ համակարգը բերված է պատշաճ մակարդակի Խոսնակը հերքել է Բաքվում կայանալիք COP29–ին Փաշինյանի մասնակցության մասին լուրերը «Փաշինյանի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում»,–ասել է նա |