Հոքինգը հրապարակել է մարդկության հարատևության պայմանը22 մայիսի 2017 - 13:09 AMT PanARMENIAN.Net - Հայտնի բրիտանացի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը մարդկության հարատևության գլխավոր պայմանն է հայտնել: Գիտնականը դա արել է Starmus IV Գիտության և արվեստի միջազգային փառատոնին ընդառաջ, որը կայանալու է 2017-ի հունիսի 18-23-ը նորվեգական Տրոնհեյմ քաղաքում: Փորձագետի կարծիքը հրապարակել է The Independent-ը: «Ես կարծում եմ, որ մենք պետք է սկսենք բնակության համար պիտանի այլընտրանքային մոլորակների որոնումը», հայտնում է Lenta.ru-ն: Ավելի վաղ Սթիվեն Հոքինգը ասել էր, որ այլմոլորակային քաղաքակրթությունների որոնումները կարող են այնքան լավ չավարտվել, ինչպես պատկերացնում են որոշ գիտնականներ: Ըստ Հոքինգի, հանդիպումն այլմոլորակայինների հետ կարող է տեղի ունենալ «հալածող- հալածյալ» սխեմայով: 2017-ի մարտին Հոքինգը հավանություն տվեց համաշխարհային կառավարություն ստեդծելու գաղափարին: Ըստ նրա, դա թույլ կտա կասեցնել մարդու ագրեսիան, մասնավորապես, կենսաբանական կամ միջուկային պատերազմը, որոնք, ըստ նրա, սպառնում են մարդկությանը: Հոքինգի գլխավոր գիտական արդյունքը կապված է սև անցքերի ճառագայթման նկարագրության հետ: Նա մեծ ճանաչում ստացավ 1988-ին, երբ լույս տեսավ նրա գիտահանրամատչելի «Ժամանակի սեղմ պատմությունը» գիրքը, որը թարգմանվեց տասնյակ լեզուներով և հրատարակվեց ընդհանուր առմամբ 10 մլն տպաքանակով: Հղումներ թեմայով. Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Հաջիևը ՆԱՏՕ-ում քննարկել է ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման գընթացքը Քննարկում է եղել խաղաղության օրակարգի առաջխաղացման վերաբերյալ Փաշինյան. Սահմանադրության փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել Նա հավելել է, որ խաղաղության պայմանագրի այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է և կարելի է ստորագրել Միայն Ucom-ի բաժանորդները կկարողանան դիտել EURO 2024-ի բոլոր խաղերը Մրցաշարը տեղի է ունենալու հունիսի 14-ից մինչև հուլիսի 14-ը ԼՂ-ից տեղահանվածների համար սոցբնակարանների հիմնանորոգումը շուտով կսկսվի Քննարկվում է 300 կացարանի նախագիծ |