Վարչապետ. Աշխատուժի մասնագիտական կրթվածության ցուցանիշով ՀՀ-ն առաջատարներից է![]() 22 մայիսի 2017 - 13:35 AMT PanARMENIAN.Net - «Մեծ Քառյակի» (Big Four) անդամ KPMG հեղինակավոր խորհրդատվական ընկերության կողմից մշակվել է Great country, Smart opportunities(«Հզոր երկիր, խելացի հնարավորություններ») ձեռնարկը, որը ներկայացնում է ամբողջական տեղեկատվություն Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրի վերաբերյալ` շեշտադրելով Հայաստանի մրցակցային առավելությունները և իրականացվող բարեփոխումները: Վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ձեռնարկին: «Հայաստանի ներդրումային գրավչությունները ներկայացնող KPMG-ի զեկույցի համաձայն՝ աշխատուժի մասնագիտական կրթվածության ցուցանիշով մեր երկիրը գտնվում է առաջատար երկրների ցանկում»,- գրել է վարչապետը։ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կայքի համաձայն, Ձեռնարկի պատրաստման աշխատանքներում կազմակերպությունը գործակցել է նախարարության հետ։ Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |