ԿԸՀ-ն կայքից կհեռացնի 4.000 ընտրողի անձնական տվյալները![]() 22 մայիսի 2017 - 15:26 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԿԸՀ-ն կայքից կհեռացնի 4.000 ընտրողի անձնական տվյալները: Այդ մասին լրագրողներին է հայտնել արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը: Ըստ Ընտրական օրենսգրքի պահանջների, ՀՀ ԿԸՀ-ն հրապարակել է ԱԺ ընտրություններին մասնակցած ընտրողների սկանավորված ցուցակները, հայտնում է «Նովոստի Արմենիան»: «Նախորդ շաբաթ մենք ներկայացրեցինք վարչական վարույթի արդյունքները, որոնց արդյունքում պահանջել ենք ԿԸՀ-ից հեռացնել 4.000 ընտրողի անձնագրային տվյալները, քանի որ դա խախտում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը,-ասել է Դոյդոյանը: Նա հիշեցրել է, որ ԿԸՀ-ն չպետք է կայքում տեղադրեր ընտրողների բոլոր անձնագրային տվյալները՝ սահմանափակվելով միայն նրանց անուններով, ազգանուններով և հասցեներով, ինչպես նախատեսված է օրենքով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |