Շուգաև. ՌԴ-ն կշարունակի սպառազինություն մատակարարել ՀՀ-ին 2017-ին23 մայիսի 2017 - 10:37 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը կշարունակի սպառազինության առաքումները Հայաստան 2017-ին: Այդ մասին Մինսկում հայտարարել է ՌԴ Ռազմատեխնիկական գործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը: «2017-ին ՌԴ-ն կշարունակի պաշտպանական բնույթի արտադրանքի առաքումներն ըստ կնքված պայմանագրերի Բելառուսին, Հայաստանին, Ղազախստանին: Առաջին հերթին, դա ավիացիոն տեխնիկա է, մասնավորապես, ուղղաթիռներ, ՀՕՊ համակարգեր և զրահապատ մեքենաներ», -ասել է Շուգաևը, գրում է Sputnik գործակալությունը: Ըստ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովի, առաջիկա տարիներին կարող է վերսկսվել անհատույց հիմունքներով ՀԱՊԿ ԱԱՀՈւ ազգային զորամիավորումների սպառազինման ծրագիրը: «2015-2016թթ. տեխնիկայի և ռազմական նշանակության այլ արտադրանքի տեսակների ու դրանց առաքման ժամկետների մասին ծրագիրը պետք է ուժի մեջ մտներ: Սակայն, այնպիսի խնդիրների պատճառով, ինչպիսիք են ճգնաժամն ու պատժամիջոցները, մենք որոշեցինք դադարեցնել այդ ծրագրի իրագործումը, սակայն միայն անհատույց առաքումների մասով»,-ասել է Սեմերիկովը ՝հավելելով, որ ծրագիրն ամբողջությամբ կարող է վերսկսվել 2018-2019թթ.: 2015-ի հունիսին ՀՀ-ն համաձայնագիր ստորագրեց ՌԴ հետ, որի համաձայն Հայաստանին 200 մլն դոլարի վարկ տրամադրվեց զենք գնելու համար, որն ուժի մեջ մտավ 2016-ի փետրվարին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |