Վերջին զանգի գլխավոր միջոցառումը՝ Ազատության հրապարակում

Վերջին զանգի գլխավոր միջոցառումը՝  Ազատության հրապարակում

PanARMENIAN.Net - Մայիսի 26-ին դպրոցների ավարտական դասարանների Վերջին զանգի գլխավոր միջոցառումը` համերգային ծրագրով, տեղի է ունենալու Ազատության հրապարակում:

Քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցների ավարտական դասարաններում և մանկապարտեզների ավագ խմբերում շարունակվում է խիստ հսկողությունը՝ ավարտական միջոցառումների կազմակերպման նպատակով հնարավոր դրամահավաքության դեպքերը բացառելու ուղղությամբ, տեղեկացնում է քաղաքապետարանը:

Քայլեր են ձեռնարկվում մանկապարտեզների ավարտական խմբերի երեխաներին պայուսակների և գրենական պիտույքների տրամադրման գործընթացը պատշաճ կազմակերպելու մասով:

Վերջին զանգն ուսումն ավարտող դպրոցականների ավանդական տոն է : Վերջին զանգն անց է կացվում մայիսի վերջին, երբ ուսումն արդեն ավարտված է, իսկ ավարտական քննությունները դեռևս չեն սկսվել։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---