Մոսկվայում կկայանա «Հայաստանի գաղտնիքները» նախագծի համերգը22 մայիսի 2017 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 3-ին ՌԴ գլխավոր բեմերից մեկում՝ Չայկովսկու անվան կոնսերվատորիայի Մեծ դահլիճում տեղի կունենա հայկական դասական երաժշտության ոլորտում տարվա գլխավոր իրադարձությունը՝ «Հայաստանի գաղտնիքները» նախագծի համերգը: Համերգի ընթացքում կհնչեն Արամ Խաչատրյանի, Սերգեյ Բարխուդարյանի, Արո Ստեփանյանի ստեղծագործությունները: Համերգի նպատակն է հայկական դասական երաժշտության տարածումը: Հայտնի կոմպոզիտորների ստեծագործությունների հետ մեկտեղ կհնչեն նաև քիչ կատարվող գործեր: Համերգի կազմակերպիչներն են Միքայել Հայրապետյանի «Հայաստանի գաղտնիքները» նախագիծը և Ռուսաստանի Հայ երիտասարդների կոնգրեսը: Համերգը նվիրված է Սերգեյ Բարխուդարյանի ծննդյան 130-ամյակին և Արո Ստեփանյանի ծննդյան 120-ամյակին: Ծրագրի հիմնական մասը կկազմի դաշնամուրի համար «Արամ Խաչատրյան. «Գայանե» և «Սպարտակ» բարլետների հատընտիր» հավաքածուի համաշխարհային պրեմիերան: Միքայել Հայրապետյանն ու «Հայաստանի գաղտնիքները» նախագիծը քարոզում են հայկական դասական երաժշտությունն ու հազվադեպ կատարվող հայ կոմպոզիտորներին՝ կազմակերպելով համաշխարհային պրեմիերաներով համերգներ, ձայնագրելով և թողարկելով հայկական ակադեմիական երաժշտության ձայնասկավառակներ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |