Նավալնի. «Պուտինի խոհարարը» ընկերություն է բացել ՀՀ-ում տեղակայված ՌԴ ռազմակայանի տարածքում![]() 22 մայիսի 2017 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Որպես «Պուտինի խոհարար» հայտնի Եվգենի Պրիգոժինը կարտել է ստեղծել, որի միջոցով, հանցավոր պայմանավորվածության գալով ՌԴ ՊՆ պաշտոնյաների հետ, յուրացրել է պաշտպանության ոլորտի համար հատկացվող պետական գումարներ: Կարտելի բաժանմունքերից մեկը գտնվում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասի տարածքում: Այդ փաստը հրապարակել է Ռուսաստանում իր ընդդիմադիր հայացքներով հայտնի, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար, իրավաբան Ալեքսեյ Նավալնին հիմնադրամի հետաքննության արդյունքում: Կարդացեք նաև. Թրոլինգ և խորտիկներ. Ով է «Պուտինի խոհարարն» ու ինչ է անում ռուսական ռազմակայանում Ըստ Նավալնու հրապարակած փաստաթղթի, Պրիգոժինի ընկերությունները բաժանմունքներ և գրասենյակներ ունեն փակ տարածքներում՝ ՌԴ ՊՆ զորամասերում: Հայաստանում տեղակայված ՌԴ զորամասում, որտեղ գործում է «ԱՍՊ» ՍՊԸ-ն, որն էլ հաղթել էր տարածքի սպասարկման համար աճուրդում: Իր կայքում տեղադրված նյութում Նավալնին պնդում է, որ հայտնաբերել է և կարող է փաստաթղթերով ապացուցել, որ «Պուտինի խոհարարը» ընդհանուր առմամբ23 մլրդ ռուբլի է յուրացրել, ինչը ռեկորդային գումար է: Եվգենի Պրիգոժինը ռուս գործարար է, ՌԴ կառավարության շեֆ-խոհարարը: Նա մի քանի ռեստորանների սեփականատեր է, այդ թվում՝ Սպիտակ տանն ու Կրեմլում: Պրիգոժինը քաղաքական ընդդիմության մասին «Բողոքի անատոմիան» փաստագրական ֆիլմի կազմակերպիչներից մեկն է, նրա անձի հետ է կապված նաև ոչ պաշտոնական «Ֆաբրիկա մեդիա» մեդիահոլդինգի գործունեությունը: 2017-ի մայիսին ՌԴ Դաշնային հակամենաշնորհային մարմինը, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հետաքննության շնորհիվ, մեղադրանք է առաջադրել Պրիգոժինին կարտել ստեղծելու և 8 մլրդ դոլար պետական բյուջեից յուրացնելու մեջ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |