Մանչեսթերում ահաբեկչության հետևանքով 19 զոհ կա, 50-ից ավելի վիրավոր23 մայիսի 2017 - 09:04 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքի «Մանչեսթեր Արենա» (Manchester Arena) մարզադաշտում ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից անմիջապես հետո 2 պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է նվազագույնը 19 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 50-ը: Այս մասին հաղորդում է BBC-ն։ Պայթյունները հնչել են մայիսի 22-ի երեկոյան՝ տեղի ժամանակով 22:35-ին: Մանչեսթերի ոստիկանությունը մարզադաշտում կատարվածն արդեն իսկ ահաբեկչություն է որակել: Հայտնի է, որ պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը: Նա տեղում մահացել է: Այդ մասին հայտարարել է ոստիկանապետ Յեն Հոփկինսը: Իրավապահները կարծում են, որ նա միայնակ է գործել, սակայն շարունակում են հետաքննել ահաբեկչի կապը մի խումբ մարդկանց հետ: 21.000 մարդ տեղավորող մարզադաշտում քաոս և խուճապ է սկսվել այն բանից հետո, երբ լսվել են պայթյունները, մարդկանց արագ տարհանել են։ Երգչուհի Արիանա Գրանդեն չի տուժել, քանի որ պայթյունները տեղի են ունեցել համերգի ավարտից հետո, երբ մարդիկ սկսել են լքել մարզադաշտը: Photo: Getty images Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |