Թուրքիայում մեկնարկել է հեղաշրջման փորձի ենթադրյալ մասնակիցների նկատմամբ դատական գործընթացը![]() 23 մայիսի 2017 - 10:18 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 22-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում սկսվել է անցյալ տարվա հուլիսի պետական հեղաշրջման փորձի 221 ենթադրյալ մասնակիցի նկատմամբ դատական գործընթացը: Ապստամբության մեղադրանք է առաջադրվել 24 գեներալի, 26 գնդապետի և փոխգնդապետի: Բարձրաստիճան զինվորականներին մեղադրում են Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի գրավման մեջ, հաղորդում է Hürriyet Daily News-ը: Պաշտոնական տվյալների համաձայն՝ հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում, ընդհանուր առմամբ, բանտարկվել է 43.000 քաղաքացի, աշխատանքից հեռացվել՝ 100.000 պետական պաշտոնյա, որոնք մեղադրվում են գյուլենականների հետ կապ ունենալու մեջ: 2016թ. հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջումից հետո ընդհանուր առմամբ, հետաքննություն է հարուցվել 4.176 դատավորի և դատախազի դեմ, որոնցից 3.886-ը արդեն հեռացվել են աշխատանքից: Մյուսների վերաբերյալ հետաքննությունները դեռևս ընթացքի մեջ են: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |