ՀՀ բազկամարտիկները 6 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում![]() 23 մայիսի 2017 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 13-ից 22-ը Լեհաստանի Կատովիցե քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում հայ բազկամարտիկները 1 ոսկե, 4 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել: Առաջնության մրցանակակիրներ դարձել են` Մեծահասակներ. Աշոտ Ադամյան (60 կգ, ձախ ձեռք, 3-րդ տեղ. աջ ձեռք` 2-րդ), Վլադիմիր Մնացականյան (85 կգ, ձախ ձեռք, 2-րդ տեղ), Դավիթ Բոյախչյան (110 կգ, աջ ձեռք, 2-րդ տեղ): Երիտասարդներ (մինչև 21 տարեկան). Դավիթ Մադոյան (+90 կգ, ձախ ձեռք, 1-ին հորիզոնական): Հայաստանի հավաքականը ներկայացնում էր տասը մարզիկ, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի նախագահ Արսեն Գաբրիելյանը տեղեկացրել է, որ այժմ մեր բազկամարտիկները կպատրաստվեն սեպտեմբերին 2-ից 11-ը Բուդապեշտում կայանալիք աշխարհի առաջնությանը: Բազկամարտի 2013-ի ԵԱ-ում Հայաստանը նվաճել էր ինը մեդալ: Իսկ ԵԱ 2012-ին ՀՀ բազմամարտիկները նվաճել էին 7 մեդալ: Աշոտ Ադամյանը բազկամարտի 2014-ի աշխարհի չեմպիոն է: Կարդացեք նաև՝ Ուղին անվանում է առաջնամագլցողը. Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |