Գերմանական PEN-ակումբը պարգեւատրել է Հրանտ Դինքին Հերման Քեստների մեդալով հետմահու

PanARMENIAN.Net - Գերմանական PEN-ակումբի նախաձեռնությամբ հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը հետմահու պարգեւատրել է Հրանտ Դինքին Հերման Քեստների մեդալով: Դարմշտադտում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ մեդալը հանձնվել է Հրանտ Դինքի այրի` Ռաքելին: «Իմ ամուսինը պայքարում էր այն ուժերի դեմ, որոնք նրանից զորեղ էին, նա ցանկանում էր սեր եւ խաղաղություն ներշնչել մարդկանց: Սակայն մարդիկ դավաճան անվանեցին նրան եւ մեղադրեցին 301-րդ հոդվածով: Դա շարունակվում է նաեւ այժմ` նրա թերթը մեղադրում են «թուրքական ազգային ինքնությունը վիրավորելու համար»,-հայտարարել է Ռաքել Դինքը արարողության ժամանակ, գրում է «Ակոս» թերթը:



Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին իր թերթի գրասենյակի մոտ 17-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամաստի ձեռքով: Ավելի վաղ Հրանտ Դինքը քրեական պատասխանատվության է կանչվել 301 հոդվածով եւ դատապարտվել է վեց ամսվա պայմանական ազատազրկման:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---