Սպիտակ տունն առաջարկում է $54 մլրդ-ով ավելացնել Պենտագոնի բյուջեն23 մայիսի 2017 - 11:06 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ վարչակազմը 2018-ի բյուջեի նախագիծն ուղարկել է Կոնգրես: Նախագծով նախատեսվում է կտրուկ ավելացնել պաշտպանության նախարարության ծախսերը: Ըստ փաստաթղթի, Պենտագոնի բյուջեն հաջորդ ֆինանսական տարում, որը սկսվում է 2017-ի հոկտեմբերի 1-ից, առաջարկվում է սահմանել 639 մլրդ դոլարի չափով, ինչը 52 միլիարդով կամ գրեթե 10 տոկոսով ավելի է ընթացիկ տարվա բյուջեից: Այդ գումարը ներառում է արտերկրում ահաբեկչության դեմ պայքարի համար հատկացվող 65 մլրդ դոլարը: Բացի այդ, ևս 2 մլրդ դոլար կհատկացվի այն ծրագրերին, որոնք Պենտագոնը չի իրագործում, բայց ներառված են ռազմական բյուջեում: Փաստաթղթում հատուկ նշված է, որ Բարաք Օբամայի վարչակազմի ռազմական ծախսերի կրճատմանն ուղղված քաղաքականությունը սպառնալիք է ԱՄՆ համար և Թրամփի վարչակազմը մտադիր է արմատապես փոխել ռազմավարությունն այդ հարցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Օրենքի ուժ ստանալու համար փաստաթուղթը պետք է հավանության արժանանա Կոնգրեսի 2 պալատների կողմից և ստորագրվի նախագահի կողմից: Ավանդաբար իրական բյուջեն վարչակազմի և Կոնգրեսի միջև սակարկությունների ու փոխզիջումների հիման վրա է ձևավորվում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» |