Ստամբուլահայերը նահանգապետի հետ քննարկել են Աթեշյանի հրաժարականի հարցը23 մայիսի 2017 - 11:58 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի հայ համայնքի ակտիվ գործիչներից Կարո Գաբրիելյանն ու Խոսրով Քյոլեդավիթօղլուն այցելել են Ստամբուլի նահանգապետարան և հանդիպել նահանգապետ Վասիփ Շահինի հետ։ Նրանք քննարկել են Պոլսո Հայոց պատրիարքարանի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակն ու Պոլսո պատրիարքի փոխանորդի պաշտոնում մնալ շարունակող Արամ Աթեշյանի հրաժարականի անհրաժեշտությունը: Ստամբուլահայ գործիչները շեշտել են, որ Թուրքիայի իշխանություններն ու, մասնավորապես, Ստամբուլի նահանգապետարանն ամբողջական ու ճիշտ պատկերացում չունեն եկեղեցական ընթացակարգի ու տիրող իրավիճակի վերաբերյալ, իր աղբյուրներին հղումով հաղորդում է «Հայ Ձայնը»: 2017-ի փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություն: Ընտրությունից հետո, որում համոզիչ հաղթանակ էր տարել Գարեգին Բեկչյանը, Ստամբուլի նահանգապետարանն անակնկալ կերպով միջամտել էր ընտրություններին: Ստամբուլի նահանգապետի տեղակալը նախքան պատրիարքարանում ընտրությունների սկսվելը գրություն է ուղարկել, որն իրավաբանորեն անհնար է համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անմիջապես հետո պատրիարքարանի հոգևորականներին է ներկայացրել տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և հայտարարել, որ չի հեռանա տեղապահի պաշտոնից: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կալանքը երկարացնելու մասին Մխիթարյանը նախկինում ևս անդրադարձել է այդ հարցին ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում |