ԶԼՄ-ներ. ԻՊ-ն ստանձնել է Մանչեսթերի ահաբեկչության պատասխանատվությունը23 մայիսի 2017 - 12:20 AMT PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Իսլամական պետությունը» ստանձնել է Մանչեսթերում մայիսի 22-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողության պատասխանատվությունը, որի հետևանքով 22 մարդ է զոհվել: Գրոհայինները համապատասխան տեսանյութ են տեղադրել սոցցանցերում, հայտնել է ՏԱՍՍ-ը իրաքյան Ահբար Իրաք ինտերնետ պորտալի վրա հղումով: Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքի «Մանչեսթեր Արենա» (Manchester Arena) մարզադաշտում ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից անմիջապես հետո 2 պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է նվազագույնը 22 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 50-ը: Լիբանանյան Lebanon24.com-ը գրել է, որ պաշտոնապես ԻՊ-ն չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը: Համացանցում, սակայն, տեսագրություն է տարածվում, որտեղ դիմակավոր մարդն իրեն խմբավորման անդամ է անվանում և ասում է, որ Մանչեսթերի ահաբեկչությունը «միայն սկիզբն է», գրել է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ քաղաքի ոստիկանությունը հայտնել էր, որ պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը:Նա տեղում մահացել է: Այդ մասին հայտարարել է ոստիկանապետ Յեն Հոփկինսը: Իրավապահները կարծում են, որ նա միայնակ է գործել, սակայն շարունակում են հետաքննել ահաբեկչի կապը մի խումբ մարդկանց հետ: Ընթերցեք նաև. Մանչեսթերում ահաբեկչության հետևանքով 19 զոհ կա, 50-ից ավելի վիրավոր Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |