ԱԳՆ. Մանչեսթերում պայթյունից տուժածների թվում հայերի գտնվելը ստուգվում է![]() 23 մայիսի 2017 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնում ՀՀ դեսպանությունը ճշտում է Մանչեսթերում պայթյունի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների առկայությունը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: Մայիսի 22-ին Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքի «Մանչեսթեր Արենա» (Manchester Arena) մարզադաշտում ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից անմիջապես հետո 2 պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է նվազագույնը 22 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 50-ը: Ըստ ԶԼՄ-ների՝ պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Ավելի վաղ քաղաքի ոստիկանությունը հայտնել էր, որ պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը: Նա տեղում մահացել է: Իրավապահները կարծում են, որ նա միայնակ է գործել, սակայն շարունակում են հետաքննել ահաբեկչի կապը մի խումբ մարդկանց հետ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |