Մովսես Հակոբյան. Պետք է ջանալ դիրքապահների անվտանգությունն ապահովելու համար23 մայիսի 2017 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Հարկավոր է առավել կենտրոնացնել ջանքերը հակառակորդի սադրանքներից ու ոտնձգություններից զերծ մնալու, դիրքապահ զինծառայողների անվտանգությունն ապահովելու համար: Այդ մասին հայտարարել է Խորհրդակցության ընթացքում ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը ՊՆ վարչական համալիրում անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Այս առնչությամբ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն առաջադրել է որոշակի խնդիրներ, տվել մի շարք ցուցումներ: ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված զինվորական կարգապահության ամրապնդման և մարտական հերթապահության կազմակերպման ու կրման պայմանների կատարելագործման ուղղությամբ կատարվող աշխատանքների քննարկմանը: ԶՈՒ ԳՇ պետը հանձնարարել է շարունակել առաջնագծում ու մշտական տեղակայման վայրերում անձնակազմի զգոնության, մարտական հերթապահության կրման պայմանների, ամրաշինական կառույցների կատերալագործման ուղղությամբ տարվող աշխատանքները: Հեռահաղորդակցության միջոցների և տեսակապի միջոցով խորհրդակցությանը ներգրավված էին բանակային զորամիավորումների, Երևանի և Գյումրիի կայազորի հրամկազմերի ներկայացուցիչները, ովքեր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին զեկուցել են զինծառայողների զգոնության բարձրացման և կարգապահության ամրապնդման ուղղությամբ իրականացվող միջոցառումների մասին, հայտնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Մայիսի 22-ին և լույս 23-ի գիշերն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 100 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1600 կրակոց: ԱՀ ՊՆ հաղորդմամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի արևելյան ուղղությամբ կիրառել է նաև Դ-44 տիպի հրանոթ (9 արկ), իսկ հյուսիսարևելյան հատվածում՝ 82 միլիմետրանոց ականանետ (9 արկ): Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |