Կալիֆորնիայի սենատը կֆինանսավորի ուսուցիչների համար Ցեղասպանության վերաբերյալ հատուկ դասընթացները![]() 23 մայիսի 2017 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգների Կալիֆորնիայի նահանգային սենատը որոշել է 16 մլն դոլար հատկացնել ավելի վաղ նահանգային իշխանությունների կողմից հաստատված Պատմա-սոցիալական գիտության վերաբերյալ ուսումնական ծրագրի ֆինանսավորմանը, որի շրջանակում ուսուցիչները կմասնակցեն հատուկ դասընթացների՝ Հայոց ցեղասպանության և այլ կարևոր պատմական փաստերի վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Կալիֆորնիա նահանգի սենատոր Էնթոնի Պորտանտինոն, հաղորդում է Asbarez-ը: «Հայոց ցեղասպանությունը համաշխարհային պատմության ողբերգական ու կարևորագույն մասերից է, որը շարունակում է հերքվել աշխարհում: Անչափ կարևոր է մեր դպրոցներում այդ մասին հավուր պատշաճի սովորեցնելը»,- մեկնաբանել է Պորտանտինոն: 2016-ին Կալիֆորնիայի կրթության հարցերով նահանգային խորհուրդն ընդունել է Պատմա-սոցիալական գիտության վերաբերյալ ուսումնական ծրագիր՝ նախատեսված հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար: Ծրագրի շրջանակում ուսուցիչները կմասնակցեն հատուկ դասընթացների, որոնց շնորհիվ կկատարելագործեն Հայոց ցեղասպանության թեմայի վերաբերյալ ունեցած գիտելիքները: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |