ԻՊ-ն տեղափոխել է կենտրոնակայանը պաշարված Մոսուլից23 մայիսի 2017 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Իսլամական պետության» գրոհայինները իրաքյան բանակի և աշխարհազորի ճնշման տակ տեղափոխել են կենտրոնակայանը Մոսուլի կենտրոնից Էլ Հավիջա, որը քաղաքից 170կմ հեռավորության վրա է: Այդ մասին հայտնել է աղբյուրը Քիրկուկի անվտանգության ուժերում: Էլ Հավիջա քաղաքը Քիրկուկի արևմուտքում է գտնվում: Քիրկուկը ԻՊ հսկողության տակ է 2014-ից: «ԻՊ բոլոր առաջնորդները Մոսուլից տեղափոխվել են Էլ Հավիջա գավառ: Կենտրոնակայանը տեղափոխվել է, քանի որ խմբավորումը Մոսուլի հին քաղաքում հավանաբար շուտով կպարտվի»,-ասել է աղբյուրը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Մոսուլի գործողությունը մեկնարկել է 2016-ի հոկտեմբերից՝ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի աջակցությամբ: Մայիսի 26-ին կոալիցիայի ներկայացուցիչը հայտարարեց, որ ԻՊ-ն Մուսուլում միայն 12 քկմ է վերահսկում: Քիրկուկ գավառի նահանգապետ Նաջմադդին Քարիմն ավելի վաղ հայտարարել էր, որ ԻՊ դեմ գործողությունը Հավիջայում կսկսվի ԻՊ-ից Մոսուլի և Անբար գավառի Հորդանանին և Սիրիային հարակից տարածքների ամբողջական ազատագրումից հետո: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |