ԱԿԲԱ բանկն ընդլայնում է բիզնես դասընթացների ոլորտները23 մայիսի 2017 - 15:16 AMT PanARMENIAN.Net - ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի նախաձեռնությամբ կայացել է «Ադապտիվ առաջնորդություն» թեմայով դասընթաց, որին մասնակցել են ավելի քան 30 ՓՄՁ-ների ղեկավարներ: «Այս միջոցառման նպատակն է մասնակիցներին առաջարկել առաջնորդման նոր մոտեցում, որի հիմքում ընկած է «դիտարկել, մեկնաբանել և գործել» համակարգը»,- նշել է դասընթացի բանախոս, Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցի շրջանավարտ, ՀՀ Կենտրոնական Բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար, Հայաստանում Ամերիկյան Համալսարանի դասախոս Մարտին Գալստյանը: Նա հավելել է, որ հիմնական նպատակը ոչ այնքան տեղեկատվության տրամադրումն է, այլ մասնակիցների մտածողության փոփոխությունը: Դասընթացին ներկայացվել են առաջնորդության տարբեր դպրոցների մոտեցումները, ինչպես նաև խոսվել է ոլորտի վերջին զարգացումների մասին: Այն ավարտվեց քննարկումներով ու գործնական աշխատանքով: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կողմից տրամադրվող ոչ ֆինանսական պրոդուկտներին և դրա շրջանակում իրականացվելիք անվճար բիզնես դասընթացներին մասնակցելու համար կարող եք գրանցվել՝ այցելելով sme.acba.am կայքը: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկն առաջինն էր Հայաստանում, որ սկսեց իրականացնել բիզնես դասընթացներ փոքր և միջին ձեռնարկատերերի համար՝ նպատակ ունենալով աջակցել Հայաստանում ձեռներեցության զարգացմանը: Դասընթացների ֆորմատը հնարավորություն է ստեղծում ոչ միայն ձեռք բերել տեսական և պրակտիկ գիտելիքներ, այլ նաև հանդիսանում է հարթակ՝ փորձի փոխանակման և նոր գործընկերային կապերի ստեղծման համար: Դրանց իրականացումն անվճար է ինչպես Բանկի հաճախորդների, այնպես էլ հաճախորդ չհանդիսացող բոլոր մասնակիցների համար: Դասընթացին կարող են մասնակցել կազմակերպության սեփականատերերը, ղեկավարները, տնօրենները և որոշման կայացմանը մասնակցող այլ անձիք: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ դեսպանը Շուշի է այցելել Մինչ օրս նման այց տեղի չէր ունեցել Ավինյան․ «Վեոլիա ջրի» հետ պայմանագիրը կվերանայվի՝ ամեն բակում չենք կարող կոյուղու հարցով զբաղվել Ավինյանն անդրադարձել է առատ տեղումների արդյունքում քաղաքում առաջացած որոշակի խնդիրներին Սիմոնյան. Ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, իմ հայտարարությունների տերն եմ «Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, նոր բան չեմ ասել, տեղին եմ ասել և նույն բաները պատրաստ եմ այսօր և մշտապես ասել»,–հավելել է նա Մետրոն ավելի շուտ կսկսի աշխատանքը և ավելի ուշ կավարտի Գրաֆիկի փոփոխությունը կլինի մայիսի ն13–ից |