Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը չի հերքում իր վրացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցի փաստը19 նոյեմբերի 2007 - 19:20 AMT PanARMENIAN.Net - «Ադրբեջանի եւ Վրաստանի ներքին գործերի նախարարները օրերս խորհրդակցություններ են անցկացրել ընդհանուր խնդիրների հարցով` կապված զինված խմբավորումների եւ նրանցից եկող սպառնալիքների հետ»,- լրագրողների հետ զրույցում նոյեմբերի 17-ին հայտարարել է Ադրբեջանի ՆԳՆ ղեկավար Ռամիլ Ուսուբովը: «Իմ խորհրդակցությունները Վրաստանի ներքին գործերի նախարարի հետ ոչ մի կապ չեն ունեցել այդ երկրում տիրող ներքաղաքական իրադարձությունների հետ»,- ասել է Ուսուբովը:Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին PanARMENIAN.Net ի խմբագրությունը տեղեկատվություն էր ստացել Վրաստանի եւ Ադրբեջանի ներքին գործերի նախարարների հեռախոսազրույցի մասին եւ զրույցի ձայնագրությունը, որը, ենթադրաբար, կայացել է Վրաստանում ներքաղաքական իրավիճակի սրման շրջանում: PanARMENIAN.Net ը ներկայացրել էր ենթադրաբար Վրաստանի եւ Ադբեջանի ՆԳ նախարարների հեռախոսազրույցի սղագրությունը: Խոսակցությունում ենթադրաբար Վրաստանի ՆԳ նախարարը իր անդրբեջանցի գործընկերոջից օգնություն է խնդրում հատուկ միջոցներ տրամադրելու հարցում, մասնավորապես, ռետինե փամփուշտներ եւ գազային նռնակներ: Այդ խնդրանքին դրական պատասխան է տալիս ենթադրաբար Ադրբեջանի ՆԳՆ ղեկավարը` հղում կատարելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանին` «անհրաժեշտ օգնություն տրամադրելու» մասին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ Տավուշի մարզպետի աշխատակազմ. Կիրանցում հացի, մթերքի խնդիր չկա Համացանցում նմանատիպ լուրեր էին տարածվել Էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Աբու Դաբի Այցն աշխատանքային է |