ՊՆ-ն չի մեկնաբանում հարվածային անօդաչուների առկայության մասին տեղեկությունները23 մայիսի 2017 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Հայկական կողմ անօդաչու թռչող սարքեր վաղուց է կիրառում, ինչ վերաբերում է հարվածայիններին՝ մեկնաբանություններ չեն արվի: Այդ մասին հայտարարել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը՝ ո՛չ հերքելով, ո՛չ հաստատելով հարվածային անօդաչուների առկայությունը ԶՈւ սպառազինության կազմում, հայտնում է Aysor.am-ը: Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, ըստ որի «հայկական կողմը հարվածային անօդաչու սարքեր է կիրառել»։ Սա ՀՀ ԶՈւ սպառազինությունում հարվածային անօդաչուների մասին առաջին հիշատակումներ էր։ Նա հավելել է, որ հայ-ադրբեջանական պետական սահմանի և արցախա-ադրբեջանական շփման գծի արդիականացումն ու տեսադիտարկող սարքերի տեղադրումը շարունակական գործընթաց է և արդեն իսկ տալիս է դրական արդյունք: «Այդ գործընթացը բավական բարդ է ու ժամանակակից տեխնոլոգիաներ է պարունակում։ Հսկայական աշխատանք արդեն իսկ կատարվել է, և աշխատանքի հիմնական մասը իրականացվել է արցախա-ադրբեջանական շփման գծում, իհարկե, հայ-ադրբեջանական պետական սահմանի մի մասը նույնպես արդիականացվել է։ Այդ սարքերի միջոցով ոչ միայն ավելի վերհսկելի է դառնում հակառակորդի շարժը, այլև ավելի անվտանգ մեր զինծառայողների հերթապահությունը», - ասել է Լևոն Այվազյանը։ Նա ընդգծել է, որ այդ ուղղությամբ աշխատանքները պետք է անընդհատ իրականացվեն, քանի որ ռազմական ոլորտում մի միջոցի համար պարբերաբար գտնվում են հակամիջոցներ։ Քառօրյա ապրիլյան պատերազմից հետո, որն աչքի ընկավ հակառակորդի կողմից մարտական անօդաչու թռչող սարքերի լայն կիրառմամբ, ՏՏ մի քանի ընկերությունների ուժերով ստեղծվեց «Հրազդան» կոնսորցիումը: Կոնսորցիումի շրջանակներում այդ ընկերությունները լուծումներ են ներկայացնում․ դրանք կարելի է օգտագործել անօդաչու թռչող սարքերում, բարդ ռոբոտացված ինժեներային համակարգերում: Ընթերցեք նաև.Ըստ Բաքվի՝ ԼՂՀ ՊԲ-ն մարտական ԱԹՍ-ներ է կիրառել Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |