ՀՀ նախագահը ցավակցել է Մեյին՝ Մանչեսթերում ահաբեկչության կապակցությամբ

ՀՀ նախագահը ցավակցել է Մեյին՝  Մանչեսթերում  ահաբեկչության կապակցությամբ

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին՝ Մանչեստեր Արենայում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի կապակցությամբ, որն ավելի քան երկու տասնյակ մարդկանց, այդ թվում՝ երեխաների մահվան ու բազմաթիվ վիրավորների պատճառ է դարձել:

«Կորստի այս դժվարին պահին իմ զորակցությունն եմ հայտնում Ձեզ, Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին և զոհվածների ընտանիքներին՝ մաղթելով ուժ և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։

Հայաստանը խստորեն դատապարտում է նման անմարդկային գործողությունները և վճռական է համատեղ ուժերով շարունակելու պայքարը բռնության և ահաբեկչության դեմ»,-ասված է նախագահի ցավակցական հեռագրում:

Մայիսի 22-ին Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքի «Մանչեսթեր Արենա» (Manchester Arena) մարզադաշտում ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից անմիջապես հետո 2 պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է նվազագույնը 22 մարդ, վիրավորվել՝ մոտ 60-ը:

Կարդացեք նաև՝ Պայթյուն վերջին ակորդի ժամանակ. Ինչն է հայտնի մանչեսթերյան ահաբեկչության մասին, ինչը՝ դեռ ոչ

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---