Մանչեսթերի ահաբեկչությանը մեղսակցության կասկածանքով ձերբակալված կա![]() 23 մայիսի 2017 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Մանչեսթերի ոստիկանությունը հաստատել է, որ 23-ամյա երիտասարդ է ձերբակալվել Մանչեսթերում մայիսի 22-ին տեղի ունեցած ահաբեկչությանը մեղսակից լինելու կասկածանքով: «Ինչ վերաբերում է «Մանչեսթեր Արենայի» միջադեպին, մենք կարող ենք հաստատել, որ մեզ հաջողվել է ձերբակալել 23-ամյա մի երիտասարդի Մանչեսթերի հարավում»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ Manchester Evening News-ը հայտնել էր, որ ահաբեկչական գործողության առնչությամբ մի քանի անձ է ձերբակալվել: Այդ տեղեկատվությունը իշխանությունների կողմից չի հաստատվել: Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին՝ Մանչեստեր Արենայում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի կապակցությամբ, որն ավելի քան երկու տասնյակ մարդկանց, այդ թվում՝ երեխաների մահվան ու բազմաթիվ վիրավորների պատճառ է դարձել: Մայիսի 22-ին Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքի «Մանչեսթեր Արենա» (Manchester Arena) մարզադաշտում ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից անմիջապես հետո 2 պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է նվազագույնը 22 մարդ, վիրավորվել՝ մոտ 60-ը: Ընթերցեք նաև՝ Պայթյուն վերջին ակորդի ժամանակ. Ինչն է հայտնի մանչեսթերյան ահաբեկչության մասին, ինչը՝ դեռ ոչ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |