Nokia-ի նոր առաջատար մոդելի բնութագրերը հայտնի են23 մայիսի 2017 - 17:58 AMT PanARMENIAN.Net - FrAndroid պորտալի լրագրողները կարողացել են թեստավորել Nokia 9 առաջատարը կրկնակի տեսախցիկով: Աղբյուրը նշում է, որ սմարթֆոնը հատուկ պատյանում է եղել, որն ամբողջությամբ փակում է կորպուսն ու թույլ չի տալիս գնահատաել դիզայնը: Սմարթֆոնն ունի 5.27-դյույմանոց էկրան 2560 x 1440-ի թողունակությամբ և Always On Display գործառույթով: Այն նաև 8-միջուկանի Qualcomm Snapdragon 835 պրոցեսոր ունի և 4 գիգաբայթ օպերատիվ հիշողություն: Սմարթֆոնն աշխատում է Android 7.1.1-ով, իսկ ինտերֆեյսը հիշեցնում է համակարգի ստանդարտ արտաքին տեսքը, գրում է Lenta.ru-ն: Հաստատվել է նաև տեղեկությունը սմարթֆոնում կրկնակի տեսախցիկի առկայության մասին, որի յուրաքանչյուր մոդուլի թողունակությունը 13 մեգապիկսել է: Սակայն, ըստ աղբյուրների, լուսանկարների որակը միջակ է: Հեռախոսի կորպուսը ենթադրաբար մետաղից է պատրաստված, կա ականջակալների և USB Type-C-ի միացման հնարավորություն: էկրանի տակ 2 սենսորային ստեղն կա և մատնահետքերի սքաներով կոճակ: Սմարթֆոնի շնորհանդեսի ամսաթիվն ու գինը հայտնի չեն: Ֆիննական HMD Global ընկերությունը, որին պատկանում է Nokia բրենդով սարքերի թողարկման իրավունքը, կներկայացնի դասական Nokia 3310 հեռախոսի ժամանակակից տարբերակը: Photo: frandroid.com Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |