Երևանում մոտ 2 մլն ծաղիկ կտնկվի

Երևանում մոտ 2 մլն ծաղիկ կտնկվի

PanARMENIAN.Net - Մայրաքաղաքի ծաղկային տարածքների համալրման գարնանային ծրագրի շրջանակում մայիսի 5-ից մեկնարկել են երևանյան այգիների, պուրակների ու փողոցների կանաչ գոտիների ծաղկապատման աշխատանքները:

Մոտ 2 միլիոն ծաղկասածիլից 1.2 միլիոնը մայրաքաղաքի փողոցներ են տեղափոխվել Երևանի քաղաքային ջերմատնից: Այս ուղղությամբ գարնանային փուլի աշխատանքները կավարտվեն հունիսի 15-ին:

Նշված ժամանակաշրջանն ամենաարդյունվետն է ծաղիկների տնկման և դրանց կպչողականությունն ապահովելու համար, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:

Մայրաքաղաքի վարչական շրջաններում 2015-ին իրականացված ծաղկապատման աշխատանքների ընթացքում տնկված ծաղիկների թիվը հասել էր 2.2 միլիոնի, որից 1 միլիոն 250 հազարն աճեցվել է Երևանի քաղաքային տնկարանում:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---