Զբոսաշրջության ոլորտի 10 նոր գործարար գաղափար՝ Արենիում23 մայիսի 2017 - 18:44 AMT PanARMENIAN.Net - Վայոց Ձորի մարզի Արենի համայնքում 10 սկսնակ գործարար ներկայացրել է զբոսաշրջության ոլորտին վերաբերող գործարար գաղափարներ: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ-JICA) համագործակցության շրջանակում կազմակերպված անվճար գործարար դասընթացի ավարտին մասնակիցները պատրաստել և հանձնաժողովին ներկայացրել էին գինեգործությանը, սննդի ծառայություններին և հյուրատնային բիզնեսին առնչվող գործարար ծրագրերը: «Այս տարի սա արդեն 10-րդ դասընթացն է: Տարվա սկզբից մինչև հիմա բոլոր դասընթացներին մասնակցած մոտ 150 սկսնակից 15-ը ֆինանսավորվել է և ստեղծել նոր ձեռնարկություն: Հույս ունեմ՝ այս խմբի գաղափարների հեղինակների մեծ մասը նույնպես ֆինանսավորում կստանա»,- ասել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը: Դասընթացն անցկացվել է «Մեկ գյուղ, արտադրանք» ճապոնական ավանդական գաղափարախոսության հիման վրա: ««Մեկ գյուղ, մեկ արտադրանքը» տեղական տնտեսական զարգացման մեթոդ է, որի հիմքում ընկած է տեղական մշակույթի, ավանդույթների, առանձնահատկությունների ամբողջական իրացումը: Ես վստահ եմ, որ այց դասընթացի մասնակիցներն ամբողջապես հասկացել են գաղափարախոսությունը»,- ասել է հայ-ճապոնական ծրագրի խորհրդատու Ռյուիջի Սենոն: Դասընթացի մասնակիցներից Աննա Ղազարյանը նպատակ ունի ավելացնել Արենիի հյուրատների ցանկը ևս մեկով: «Ես արդեն ունեմ չրագործությամբ զբաղվելու փորձ: Իմ արտադրած չրերը վաճառում եմ տարբեր հյուրատներին: Մտածեցի՝ ինչու չստեղծեմ իմ սեփականը, հատկապես, որ շինությունն արդեն կա»,- ասում է Ղազարյանը: Հայ-ճապոնական համատեղ «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում Հայաստանում» ծրագիրը մեկնարկել է 2013 թ. մարտին: Առաջին փուլն իրականացվել է մինչև 2015թ․ մարտ, երկրորդ փուլը սկսվել է 2016թ. օգոստոսին: Ծրագրի վերջնական նպատակն է Ճապոնիայում սկիզբ առած «Մեկ գյուղ, մեկ արտադրանք» հայեցակարգի հիման շուկայավարման մեթոդների մշակումը և տեղական ՓՄՁ-ներին աջակցությունը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՔՊ–ականը՝ ընդդիմադիրներին․ Ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք փնտրում «Դուք դրան եք լծված հիմա»,– ասել է նա Կինոյի զարգացմանն ուղղված գործընթացները կկանոնակարգվեն «Հայաստանի ազգային կինոկենտրոնը» կվերակազմավորվի «Հայաստանի կինոյի հիմնադրամի» Ընդդիմադիր պատգամավորները դեսպաններին փակ հանդիպման կհրավիրեն «Նպատակն է ճշտել, թե ի՞նչ պատկերացում ունեն այդ երկրները Հայաստանում ստեղվծած իրավիճակի վերաբերյալ»,- նշել է Աբրահամյանը Մարուքյան․ Տավուշի ժողովրդի անկեղծ բողոքն օտար միջամտությանը վերագրելն ուղղակի խայտառակություն է «Գործակալների մի խումբ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող մարդկանց ու հոգևորականներին»,–նշել է նա |