Մանչեսթերի մահապարտ ահաբեկչի անունը հայտնի է![]() 24 մայիսի 2017 - 09:48 AMT PanARMENIAN.Net - ՄԲ ոստիկանությունը հայտնել է մահապարտ ահաբեկչի անունը, որն ահաբեկչական ակտ է իրականացրել Մանչեսթեր քաղաքի մարզահամերգային համալիրում: «Կարող ենք հաստատել, որ Մանչեսթերի ահաբեկչության կասկածյալը 22-ամյա Սալման Աբեդին է», - հաղորդում է «Ռիա նովոստին»։ Աղբյուրը նշում է, որ ահաբեկիչը ռումբը բերել է ուսապարկի մեջ: Միևնույն ժամանակ, միջազգային լրատվամիջոցները՝ հղում անելով ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքապետ Անն Հիդալգոյին, հաղորդում են, որ Փարիզի Էյֆելյան աշտարակի լույսերը մայիսի լույս 24-ի գիշերը մարել են՝ ի հիշատակ Մանչեստերի մարզադաշտում ահաբեկչական հարձակման զոհերի: «Հարձակվելով Մանչեստերի վրա՝ ահաբեկիչները ցանկացել են հարձակվել մեր ընդհանուր արժեքների վրա` հավատարմությանը ժողովրդավարությանը, ազատությանը, մարդասիրությանն ու համատեղ գոյակցությանը: Այդ սպառնալիքի հետ դեմ հանդիման՝ քաղաքները պետք է խոսեն մեկ ընդհանուր ձայնով», - ասված է հայտարարության մեջ: Բացի այդ, քաղաքապետը հավելել է, որ փարիզցիներըզգացել են նույն ողբերգությունը և մնում են զոհերի հարազատների կողքին: Մայիսի 22-ին Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքի «Մանչեսթեր Արենա» (Manchester Arena) մարզադաշտում ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից անմիջապես հետո 2 պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է նվազագույնը 22 մարդ, վիրավորվել՝ մոտ 60-ը: Կարդացեք նաև՝Պայթյուն վերջին ակորդի ժամանակ. Ինչ է հայտնի Մանչեսթերի ահաբեկչության մասին, ինչը՝ դեռ ոչ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |