Երեւանում Հայոց ցեղասպանության թեմայով միջազգային գիտաժողով է անցնելու` «Հիշողությունից հիշատակում»

PanARMENIAN.Net - Օսմանյան Թուրքիայում 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացման 40-ամյակի կապակցությամբ Երեւանում նոյեմբերի 27-28 կայանալու է միջազգային գիտաժողով` «Հիշողությունից հիշատակում»` նվիրված ժողովրդի պատմական հիշողությանն ու մշակութային ժառանգության պահպանությանը:



Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է թանգարան-ինստիտուտի մամլո-քարտուղար Արեւիկ Ավետիսյանը, գիտաժողովին իրենց զեկուցումներով են հանդես գալու Թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ՀՀ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, Լեւոն Աբրահամյանը, Սուրեն Մանուկյանը, ինչպես նաեւ գիտնականներ այլ երկրներից:



Հիշեցնենք, որ Հուշարձանի կառուցման մասին որոշումն ընդունվել է 1965 թվականին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 50-մյա տարելիցի կապակցությամբ: Հայտարարվեց մրցույթ, որի հաղթողներ դարձան ճարտարապետներ Արթուր Թարխանյանը եւ Սաշուր Քալաշյանը: Հուշարձանի բացումը կայացել է 1967 թվականի նոյեմբերի 19-ին:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---