ՌԴ-ից ՀՀ եկող գազատարի պայթեցման փորձի համար Վրաստանում 7 մարդ է ազատազրկվել![]() 24 մայիսի 2017 - 11:29 AMT PanARMENIAN.Net - 2016 թվականի օգոստոսի 20-ին ահաբեկչության իրականացման նպատակով զենք-զինամթերքի և պայթուցիկ նյութերի անօրինական ձեռքբերման ու պահպանման, դեպի Հայաստան ռուսական գազատարի պայթեցման փորձի մեջ մեղադրվող 7 քաղաքացու Թբիլիսիի քաղաքային դատարանը մեղավոր է ճանաչել: Նրանք դատապարտվել են 2-ից մինչև 14 տարվա ազատազրկման, Tabula.ge-ին հղումով հաղորդում է Akhaltskha.net-ը: Նշվում է, որ խմբի նախապատրաստական աշխատանքներին տեղյակ է եղել նաև ոստիկանության աշխատակից Լ.Մ-ն, որը թաքցրել է հանցագործությունը՝ արդյունքում դատապարտվելով 2 տարվա ազատազրկման: Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը կանխել էր երկրի տարածքում «գազամուղի պայթեցման փորձն այն հատվածում, որով բնական գազը մատակարարվում է ՌԴ-ից Հայաստան»: Ինչպես նշել էին հատուկ ծառայությունում, ձերբակալվածները պատրաստվում էին Սագուրամո գյուղի (Թբիլիսիից մոտ 20 կիլոմետր հեռավորությամբ) մոտակայքում իրականացնել գազամուղի բաց հատվածի պայթեցում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |