Արամյանցի տան հողի սեփականատիրոջը պետք է փոխհատուցում տրվի![]() 24 մայիսի 2017 - 11:39 AMT PanARMENIAN.Net - «Տաշիր» բարեգործական հիմնադրամը կզբաղվի ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքի Միքայել Արամյանցի տան վերանորոգման հարցով, երբ տան հողատարածքի համար սեփականատիրոջը փոխհատուցում կտրվի: Այս մասին PanARMENIAN.Net ին փոխանցեցին ՀՀ մշակույթի նախարարությունից: «Ինչպես գիտեք, կառավարությունը հուշարձանը գերակա հանրային շահ է ճանաչել: Այժմ Լոռու մարզպետարանը պետք է զբաղվի հողի և գույքի գնահատմամբ, որպեսզի կառավարության պահուստային ֆոնդից հողի սեփականատիրոջը փոխհատուցում տրվի»,- պարզաբանեցին նախարարությունից: 2016-ի դեկտեմբերի 22-ին Կառավարությունը որոշել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձան համարվող ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքի «Մ. Արամյանցի տուն (ամառանոց)» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանը բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչել: 2017-ի մարտի 19-ին վարչապետԿարեն Կարապետյանը հայտարարել է, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ղեկավար Վահե Կարապետյանի հետ Արամյանցի տունը վերանորոգելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ախթալայում ազգային գործիչ, բարերար Միքայել Արամյանցի տունը կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ ընդգրկվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում և ստացել պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ: Ավեի վաղ PanARMENIAN.Net ը գրել է, որ ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքի Արամյանցի տուն-ամառանոցի վերականգնումը կարող է կատարվել կառույցի և տարածքի նկատմամբ ՀՀ գույքային իրավունքները հաստատելուց, վերականգնման աշխատանքների նպատակով ֆինանսական միջոցներ հատկացնելուց և վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելուց հետո: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |