Թուրքիան վետո է դրել ՆԱՏՕ-ում Ավստրիայի հետ գործակցության վրա24 մայիսի 2017 - 13:20 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան վետո է դրել Ավստրիայի հետ ՆԱՏՕ-ի գործակցության վրա, որի հետևանքով դաշինքի համագործակցությունը կարգելափակվի ևս 4 տասնյակ երկրի հետ: Որպես պատասխան միջոց ՆԱՏՕ-ի անդամները որոշել են փոխել պետությունների համագործակցության ընթացակարգը՝ թույլ տալով երկկողմ գործակցություն: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ համագործակցությունն Ավստրիայի հետ շարունակվելու է, անկախ թուրքական վետոյից: Ավստրիան իր հերթին դատապարտել է Թուրքիայի որոշումը՝ անպատասխանտու անվանելով այն: «Թուրքիայի անպատախանատու պահվածքը միայն ամրապնդում է այն համոզմունքը, որ Թուրքիան դեռևս շատ հեռու է Եվրամիության անդամ դառնալուց»,-ասվում է Ավստրիայի պաշտպանության նախարար Հանս Փիթեր Դոսկոզիլի հայտարարության մեջ: Ավստրիան ՆԱՏՕ-ի անդամ չէ, սակայն սերտորեն գործակցում է ռազմական դաշինքի հետ: Օրինակ, ավելի քան 400 ավստրիացի զինծառայող տեղակայված է Կոսովոյում: Թուրքական իշխանությունների վետո դնելու որոշման պատճառը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում խոչընդոտելու Ավստրիայի փորձերն են: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |