Թրամփն առաջարկում է 67%-ով կրճատել Հայաստանի ֆինանսական օգնությունը![]() 24 մայիսի 2017 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Թրամփի ադմինիստրացիան ներկայացրել է 2018 թ. ֆինանսական տարվա համար առաջարկությունները, որոնք նախատեսում են էականորեն նվազեցնել ՀՀ-ին տրվող ֆինանսական աջակցությունը: Հայաստանին առաջարկվում է ընդամենը $6.8 մլն տրամադրել: 2017-ին տրամադրված օգնությունը կազմել էր $20.4 մլն, հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը: Այսպիսով, օգնության ծավալը առաջարկում է նվազեցնել 67%-ով: Վրաստանին ու Ուկրաինային տրամադրվող օգնությունը կնվազեցվի համապատասխանաբար 57%-ով ու 70%-ով, Ադրբեջանին օգնությունը՝ 90%-ով: Եվրոպական ու եվրասիական երկրներին օգնությունն ընդհանուր առմամբ կկրճատվի 60%-ով: ՀՀ-ին տրամադրվելիք գումարից $4 մլն-ը կհատկացվի տնտեսական զարգացման համար, $1.5 մլն-ը՝ թմրամիջոցների շրջանառության վերահսկմանը, $0.7 մլն-ը՝ միջուկային զենքի չտարածման, հակաահաբեկչական պայքարի ու ականազերծման ծրագրերին, $06 մլն-ը՝ ռազմական կրթությանը: Ավելի վաղ Թրամփը մտադիր էր կրճատել ՀՀ-ին օգնությունը 77-100%-ով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |