Սպիտակ տուն. Պաղեստինի ղեկավարը պատրաստ է բանակցել Իսրայելի հետ![]() 24 մայիսի 2017 - 14:12 AMT PanARMENIAN.Net - Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը պատրաստ է խաղաղ կարգավորման վերաբերյալ բանակցություններ սկսել Իսրայելի հետ: Այդ մասին նա հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը: Այդ մասին ասվում է հանդիպման ավարտին Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ Թրամփը վստահ է, որ հնարավոր է խաղաղության հասնել պաղեստինցիների և իսրայելցիների միջև, գրում է Lenta.ru-ն: Մայիսի 23-ին ԱՄՆ նախագահը բանակցությունների ժամանակ հայտարարել է. «Նախագահ Աբբասի հետ միասին նայում ենք դեպի ապագան՝ նաև այլ կարևոր ուղղություններով միասին աշխատելու համար՝ ահաբեկչության դեմ պայքարի, և Պաղեստինի տնտեսությանն աջակցելու ասպարեզում»: Աբբասն իր հերթին հույս է հայտնել, որ Թրամփը պատմության մեջ կմնա որպես այն մարդը, որը նպաստեց խաղաղության հաստատմանը իսրայելցիների և պաղեստինցիների միջև: ԱՄՆ նախագահը Պաղեստին էր այցելել նախագահի պաշտոնում իր առաջին մեծ միջազգային շրջագայության շրջանակում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |