Շահեն Հարությունյան. «Ինձ հոգեբուժարան ուղղարկելը սադրանք է՝ հոգեկան խնդիրներ արձանագրելու նպատակով»![]() 24 մայիսի 2017 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 5-ի գործով ազատազրկված Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի նկատմամբ բժշկական ստուգում անցկացնելու որոշումը սադրանք է: Այս կարծիքն է հայտնել ինքը՝ Շահեն Հարությունյանը: «Ես ոտքերի հետ կապված խնդիրներ ունեմ, ինչի հիման վրա կարող եմ ազատվել բանակից, սակայն զինկոմիսարիատից ինձ ուղարկում են հոգեբուժարան, որպեսզի բանակից ազատեն հոգեկան խնդիրներ ունենալու հիմունքով: Ամենայն համանականությամբ, իրենք ուզում են տանել հոգեբուժարան, այնտեղ ինձ հունից հանել և ասել, թե հոգեպես հավասարակշռված չեմ: Ուզում են արձանագրել, որ ես ունեմ հոգեկան խնդիրներ: Տարիներ հետո մարդիկ մոռանալու են, թե իրականում ինչ է եղել, իսկ երբ ցանկանամ քաղաքական որոշակի գործունեություն ծավալել, կփաստեն, որ հոգեկան շեղվածություն ունեմ, կվարկաբեկեն ինձ», - PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց Հարությունյանը: Նա հավելեց, որ ամեն ինչ անելու է այդ ստուգումից խուսափելու համար: Նոյեմբերի 5-ի գործով ազատազրկված Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը պետք է բժշկական ստուգում անցնի հոգեբուժարանում: Այս մասին նա մայիսի 24-ին տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառման միջոցով՝ հայտնելով, որ համապատասխան գրությունը զինկոմիսարիատից է ստացել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |