Մանչեսթերի ահաբեկչության գործով ևս 3 ձերբակալված կա24 մայիսի 2017 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը մայիսի 24-ին ևս 3 անձ է ձերբակալել Մանչեսթերում Արիանա Գրանդեի համերգին տեղի ունեցած ահաբեկչության գործով: Ոստիկանության հայտարարության մեջ ասվում է, որ բոլոր 3-ի նկատմամբ ձերբակալության թույլտվություն է ստացվել հետաքննության շրջանակում, գրում է Deutsche Welle-ն: Մեծ Բրիտանիայի ՆԳՆ ղեկավար Էմբեր Ռադը հայտնել է, որ հանցագործը, որն իրագործել է Մանչեսթերի ահաբեկչությունը, նախկինում ևս հայտնի է եղել ոստիկանությանը: Նա հավելել է, որ իրավապահ մարմինները ելնում են նրանից, որ 22-ամյա Սալման Աբեդին, որը գործի է դրել պայթուցիկը, միայնակ չի գործել: Մայիսի 22-ին Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքի «Մանչեսթեր Արենա» (Manchester Arena) մարզադաշտում ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից անմիջապես հետո 2 պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է նվազագույնը 22 մարդ, վիրավորվել՝ մոտ 120-ը: Ըստ բրիտանական ՆԳՆ-ի ղեկավարի, ահաբեկչությունն «ավելի լավ էր նախապատրաստված, քան մյուսները, որոնց հետ առիթ է եղել բախվելու», ուստի, ոստիկանությունը կարծում է, որ հանցագործը հանցակիցներ է ունեցել: Մահապարտ ահաբեկչի անձը բացահայտվեց մայիսի 23-ին: Ըստ բրիտանական ԶԼՄ-ների, Աբեդին ծնվել է 1994-ին Մանչեսթերում, նրա ծնողները լիբանանցի փախստականներ են: Ընտանիքում 4 երեխա է եղել: Վերջերս Աբեդին վերադարձել էր Լիբիայից, որտեղ հարազատներ ունի: Ընթերցեք նաև. Մանչեսթերի մահապարտ ահաբեկչի անունը հայտնի է Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |