Մանչեսթերի ահաբեկչությունից հետո բրիտանացիների անվտանգությունը կապահովի բանակը24 մայիսի 2017 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Էմբեր Ռադը հաստատել է, որ բրիտանական քաղաքների փողոցներում կտեղակայվի 3800 զինվորական՝ վարչապետ Թերեզա Մեյը փաստացի գործարկել է Temperer գործողության առաջին փուլը: Դա ենթադրում է, որ երկրում անվտանգության ապահովման գործին կլծվեն նաև զինվորականները: Զինվորները, սակայն, չեն ստանձնում զինված ոստիկանության գործառույթը, այլ ուղղակի օգնելու են ոստիկաններին: Մայիսի 22-ին Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքի «Մանչեսթեր Արենա» (Manchester Arena) մարզադաշտում ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից անմիջապես հետո 2 պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է նվազագույնը 22 մարդ, վիրավորվել՝ մոտ 120-ը: Ըստ Մեյի, ոստիկանապետը ինքը կկարողանա որոշել, թե ինչպես ավելի լավ օգտագործել զինվորականների ներուժը, հավանաբար, նրանք կպաշտպանեն զբոսաշրջային տեսարժան վայրերը, օդանավակայանները և այլ կարևոր օբյեկտներ, ինչպես նաև մեծ մարզական միջոցառումները կհսկեն, գրում է BBC-ին: Մասնավորապես, նրանք, հավանաբար, կապահովեն Անգլիայի գավաթի անվտանգությունը «Ուեմբլի» մարզադաշտում: Խաղը կարող է գրավել ոճրագործների ուշադրությունը: Մյուս ստորաբաժանումները կտեղակայվեն երկրի տարբեր շրջաններում: Մեծ Բրիտանիայի կառավարությունը Մանչեսթերում ահաբեկչությունից հետո որոշել է բարձրացնել ահաբեկչական սպառնալիքի մակարդակը մինչև առավելագույն՝ կրիտիկական մակարդակը: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մայիսի 23-ին օրվա ընթացքում երկրորդ արտահերթ խորհրդակցության ժամանակ:Սա ահաբեկչական սպառնալիքի առավելագույն մակարդակի սահմանումն է պատմության մեջ երրորդ անգամ: Ոստիկանությունն ակնկալում է, որ այն երկար չի տևի: Վերջին անգամ կրիտիկական մակարդակը պահպանվել է 4 օր: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |